Վաճառվում է 5 սենյականոց ընդարձակ և լուսավոր բնակարան՝ 234 ք.մ. մակերեսով, որը գտնվում Ամիրյան փողոցում՝ Թատերական ինստիտուտի հարևանությամբ, 12 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Այն եվրո նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հյուրասենյակում և ննջարաններում հատակը ծածկված մանրահատակով, իսկ նախասրահում և խոհանոցում՝ պրեսգրանիտով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցները պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են նորաձ և գեղեցիկ կահույքով, լի է ներկառուցված պահարաններով։ Բնակարանն ունի լայնարձակ բաց պատշգամբ, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի ողջ քաղաքը։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ։