Փավստոս Բուզանդ փողոցում վաճառվում է ընդարձակ 5 սենյականոց պենտհաուս` 234 քմ մակերեսով, և 230 քմ մակերեսով տերասա, որը գտնվում է 9 հարկանի նորակառույց շենքի 9-րդ հարկում: Բնակարանն ունի բարձրորակ վերանորոգում, ամբողջը թանկարժեք կահավորված է և ապահովված է բարձրորակ գույքով, փայտյա կահավորանքով և կենցաղային տեխնիկայով: Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված են օդորակիչներ: Հատակը երեսպատված է քարով, մանրահատակով և պրեսգրանիտուվ: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են որակյալ սանտեխնիկայով, տեղադրված է ջակուզի։ Առկա է նաև լվացքի սենյակ: Բնակարանն ունի մի քանի բաց պատշգամբ և լայնարձակ տեռասա, հիասքանչ տեսարաններով, որտեղ կա բուխարի և հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Շենքում գործում է բարձրորակ վերելակ, որը բացվում է անմիջապես տան մեջ: Գտնվում է այգու հարևանությամբ, մոտակայքում է Հանրապետության հրապարակը, բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: