Վաճառվում է 5 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 140 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում՝ 6 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով, տեղադրված է ջակուզի: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են, լի է ներկառուցված պահարաններով։ Գինը՝ սակարկելի։