Վաճառվում է 6 սենյականոց ընդարձակ և շատ նրբաճաշակ վերանորոգումով և կահույքով դուպլեքս բնակարան՝ 233 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ալեք Մանուկյան փողոցում՝ 7 հարկանի նորակառույց շենքի 6-րդ և 7-րդ հարկերում: Բնակարանն ունի ընդարձակ հյուրասենյակ և ճաշասենյակ։ Հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով։ Ջեռուցման համակարգը անհատական է, իսկ հովացումը կատարվում է օդորակիչով։ Սանհանգույցները պատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանն ունի ընդարձակ բաց պատշգամբ` լոջջա, որտեղ տեղադրված է մանղալ: Վաճառվում է ողջ գույքի և տեխնիկայի հետ միասին: Բնակարանն ունի իր առանձին անհատական վերելակը: