Վաճառվում է 7 սենյականոց ընդարձակ և նրբաճաշակ դիզայներական լուծումներով տրիպլեքս բնակարան՝ 264 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ղ. Փարպեցի և Թումանյան փողոցների խաչմերուկում՝ 4 հարկանի քարե շենքի 3-րդ, 4-րդ և մանսարդային հարկերում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է՝ վերջին եվրոպական ստանդարտներին համապատասխան։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, հովացումը կատարվում է օդորակիչներով։ 3-րդ հարկում գտնվում է ընդարձակ, լուսավոր և գեղեցիկ կահավորված խոհանոցը, հյուրասենյակը, աշխատասենյակը և 1 սանհանգույց։ 4-րդ հարկում՝ 3 ննջարանները, լվացքասենյակը, 2 սանհանգույց և զգեստասենյակ։ Մանսարդային հարկում՝ 1 ննջարան՝ իր սանհանգույցով և զգեստասենյակով։ Բնակարանն ունի անհատական անվտանգության համակարգ և 2 բաց պատշգամբ՝ դեպի փողոց բացվող։ Բնակարանը վաճառվում է մասնակի կահույքով և տեխնիկայով։