Կոմերցիոն տարածքը գտնվում է «Jose» ռեստորանի, համալսարանների, բնակելի շենքերի հարևանությամբ, այսինքն՝ մարդաշատ վայրում, մայրաքաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկում, Վարդանանց–Խանջյան փողոցների խաչմերուկում։ Օգտագործելի մակերեսը կազմում է 80 ք.մ, ընդհանուր հողատարածքը՝ 1000 ք.մ։ Ներկայումս գործում է որպես «5-րդ էլեմենտ» սրճարան և վաճառվում է որպես գործող բիզնես։ Այն շրջապատված է փարթամ բուսականությամբ, ծաղիկներով և դեկորատիվ ծառերով։ Բոլոր սեղաններն ունեն իրենց ծածկերը, որոնց շնորհիվ նույնիսկ շոգ ամռանը՝ մասնավորապես օրվա ամենաթեժ ժամերին, այստեղ տիրում է զով եղանակ։ Տարածքում տեղադրված են հեռուստացույցներ, և այցելուները բացի միմյանց հետ շփվելուց կունենան իրենց ժամանցն անցկացնելու այլընտրանքային հնարավորություն։ Սրճարանի դիմաց կա ազատ տարածություն մեքենա կայանելու համար։