Մալաթիա - Սեբաստիա համայնքում, Կուրղինյան փողոցում վարձակալության է տրվում 3 հարկանի առանձնատուն 300 քմ բնակելի մակերեսով և 400 քմ հողատարածքով: Տունը կապիտալ վերանորոգված է, սենյակները ընդարձակ են ու լուսավոր, տեղադրված է գազի կաթսա, յուրաքանչյուր սենյակում` օդորակիչ: Հատակը ծածկված է լամինատով և սալիկներով, 3 սանհանգույցները սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով, առկա են լոգախցիկներ: Ունի երկար ու մեծ բաց պատշգամբ: 1-ին հարկում կա հյուրասենյակ և խոհանոց, ննջասենյակները 2-րդ և 3-րդ հարկերում են գտնվում, 2-րդ հարկում կա ֆոյե: Բոլոր սենյակները հարմարավետ կահավորված են, ապահովված են անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: Բակում ունի մանղալ, եղևնիներ և բացօթյա լողավազան: Տունն ամբողջությամբ պարսպապատված է: Հարևանությամբ են խանութները և տրանսպորտի կանգառները: