Գ. Հովսեփյան փողոցում՝ հեռուստաաշտարակի հարևանությամբ, վարձակալության է տրվում 1 հարկանի կապիտալ վերանորոգված ընդարձակ առանձնատուն։ Շինության մակերեսը կազմում է 350 քմ, իսկ ընդհանուր հողատարածքինը՝ 1150 քմ։ Առանձնատունը ջեռուցվում է գազի կաթսայով։ Տեղադրված են եվրոպական արտադրության վիտրաժային պատուհաններ, օդորակիչներ, հյուրասենյակում առկա է բուխարի, իսկ սանհանգույցները և խոհանոցը սալիկապատված են, ընդհանուր հատակը ծածկված է որակյալ լամինատով և պրեսգրանիտով։ Բաղկացած է խոհանոցից, հյուրասենյակից, 2 ննջասենյակից՝ իրենց լոգասենյակներով, սակայն առկա է 2 ննջասենյակ ավելացնելու հնարավորություն։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են հարմարավետ և ժամանակակից կահույքով։ Տարածքը ամբողջովին պարսպապատված է։, այգում ունի 100 պտղատու ծառ։ Առանձնատունն ունի ընդարձակ բակ, տաքացվող լողավազան և բացօթյա կայանատեղ 10 ավտոմեքենայի համար։ Առանձնատան հողատարածքն ունի 1000 մետր ընդլայնելու հնարավորություն։