Նորքի այգիներում երկարաժամկետ վարձակալության է տրվում 2 հարկանի ձեղնահարկով նորակառույց առանձնատուն։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 378 քմ, իսկ կից հողատարածքինը՝ 590 քմ։ Առանձնատունը կապիտալ նորոգված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով՝ նկուղային հարկում գտնվում է կաթսայատունը։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Սանհանգույցները սալիկապատված են, հագեցած են սանտեխնիկայով։ Առաջին հարկում ընդարձակ ու լուսավոր հյուրասենյակն է, իսկ 2-րդ հարկում ննջարանները՝ բաց պատշգամբներով։ Խոհանոցները կահավորված են և ապահովված են խոհանոցային տեխնիկայով, նախասրահում կան ներկառուցված պահարաններ։ Առանձնատունը պարսպապատ է։