Վահագնի թաղամասում երկարաժամկետ վարձակալության է տրվում 2 հարկանի յուրօրինակ նորակառույց տուն՝ բնակելի 200 քմ. մակերեսով։ Առանձնատունը կապիտալ եվրո վերանորոգված է, ունի յուրահատուկ դիզայն, գեղեցիկ լուսավորություն։ Առանձնատունն ունի 3 ննջասենյակ, 2 լոգասենյակ, 1 խոհանոց, 2 բաց պատշգամբ։ Տեղադրված են եվրո պատուհաններ, երկաթե դուռ, հատակը ծածկված է մանրահատակով և պրեսգրանիտով, սանհանգույցները սալիկապատված են և ապահովված անհրաժեշտ բարձրորակ և բարձրաճաշակ սանտեխնիկայով։ Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է։ Առանձնատունն ունի անվտանգության համակարգ և ավտոտնակի դարպասները հեռակառավարվող են։ Ունի գեղեցիկ կանաչապատ այգի՝ տաղավարով, որտեղ կարելի հիանալի ժամանակ անցկացնել։