Վարձակալության է տրվում 2 հարկանի մոդեռն լուծումներով գեղեցիկ առանձնատուն Վահագնի թաղամասում` բնակելի 260 քմ մակերեսով և 800 քմ տնամերձ հողատարածքով: Առանձնատունը բարձրորակ նյութերով կապիտալ վերանորոգված է և չբնակեցված, ապահովված է բոլոր անհրաժեշտ կոմունալ պայմաններով, տեղադրված են եվրո պատուհաններ, անհատական ջեռուցման և օդափոխության համակարգ: Հատակը երեսպատված է սալիկներով, մյուս մասը` փայտյա մանրատախտակով: Բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 4 ննջարանից, 4 սանհանգույցից, ունի լվացքատուն և բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ: Առանձնատունը ժամանակակից ոճով կահավորված է, համալրված է կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով: Թաղամասում գործում է անվտանգության ծառայություն, փողոցները մաքուր են և բարեկարգ, իրականացվում է աղբահանություն: Այստեղ կան տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, կա արհեստական լճակ, «Արարատ Վելլի» ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով և խաղահրապարակով: