Գեղատեսիլ Ծաղկաձոր քաղաքում օրավարձով է տրվում 2 հարկանի գեղեցիկ նորակառույց առանձնատուն, որի ընդհանուր մակերեսը 500 քմ է, այն ին մեջ ներառում է նաև կից շինություններ, որտեղ տեղակայված են հանգստի և ժամանցի համար նախատեսված ընդհանուր սենյակներ, ունի հողատարածք 1000 քմ ամկերեսով: Առանձնատունը դիզայներական ոճով կապիտալ եվրո վերանորոգված է, ջեռուցվում է գազի կաթսայով: Բաղկացած է 3 հյուրասենյակից, խոհանոցից, 4 ննջասենյակից, 4 սանհանգույցից, 4 բաց պատշգամբներից՝ գեղեցիկ տեսարաններով: Առանձնատունը ամբողջությամբ կահավորված է հարամարավետ և ժամանակակից կահույքով։ Տարածքն ունի բակային հատված, խաղահրապարակ, փակ լողավազան, շոգեբաղնիք, ինչպես նաև հանգստի համար նախատեսված բաց և փակ տաղավարներ, որտեղ կարող եք կազմակերպել ցանկացած միջոցառում: Գեղեցիկ ինետերիերի շնորհիվ այն յուրահատուկ շքեղությամբ կընդգծի ցանկացած առիթ: Ամբողջ տարածքը տեսահսկվում է: