Վաճառվում է 2 հարկանի առանձնատուն՝ բնակելի 450 քմ մակերեսով և 700 քմ տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Աջափնյակում, Սիլիկյան թաղամասում: Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է եվրո պատուհաններ, օդորակիչներ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Բաղկացած է ընդարձակ ու լուսավոր հյուրասենյակից, խոհանոցից, 4 ննջասենյակից, 4 սանհանգույցից և բաց պատշգամներից: Բոլոր սենյակները հարմարավետ և գեղեցիկ կահավորված են, համալրված են տեխնիկայով և բոլոր կենցաղային պարագաներով: Առանձնատունն ունի մշակված բակ, ամառային հանգստի համար նախատեսված բոլոր հարմարությունները առկա են, կա բացօթյա ավտոկայանատեղի, ամբողջությամբ պարսպապատված է և ունի երկաթյա դարպաս: