Վարձով է տրվում 2 հարկանի հարմարավետ և գեղեցիկ կահավորանքով առանձնատուն, որի շինության մակերեսը 200 քմ. է, իսկ հողատարածքինը՝ 200 քմ.։ Այն գտնվում է Ն. Տիգրանյան և Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում։ Առանձնատունը բաղկացած է 3 ննջասենյակից, հյուրասենյակից, խոհանոցից և 3 սանհանգույցից։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, հատակը ծածկված է մանրահատակով։ Առանձնատան բակը ևս շատ բարեկարգ է և գեղեցիկ՝ կա բացօթյա լողավազան և կից ամառային խոհանոց և խորովածանոց։ Առանձնատունը պարսպապատ է, ունի նաև ավտոտնակ։