Վաճառվում է 2 հարկանի նորակառույց ընդարձակ առանձնատուն, որի շինության մակերեսը 244 քմ. է, իսկ հողատարածքինը՝ 1200 քմ.։ Այն գտնվում է Առինջ գյուղում՝ Առինջ մոլի հարևանությամբ։ Առանձնատունը կապիտալ եվրո նորոգված և չբնակեցված է։ Տեղարված են վիտրաժային պատուհաններ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչներ։ Առանձնատունն ունի 3 ննջասենյակ, 3 սանհանգույց, ընդարձակ հյուրասենյակ և խոհանոց։ Այն ամբողջությամբ կահավորված է նոր և ժամանակակից կահույքով և տեխնիկայով։ Առանձնատունը պարսպապատ է, տեղադրված է անվտանգության համակարգ, բակում կա կից շինություն, որի առաջին հարկում ավտոտնակն է, իսկ վերևի հարկը նախատեսված է որպես զրուցարան։ Վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։