Վաճառվում է շքեղ և ընդարձակ 3 հարկանի առանձնատուն` Ավան համայնքում: Ընդհանուր օգտագործման մակերեսը՝ 442 քմ է, հողի մակերեսը՝ 423 քմ է, իսկ ընդհանուր բնակելի մակերեսը ՝ 242 քմ: Բաղկացած է 6 սենյակներից` 1 - ին հարկում առկա է ընդարձակ հյուրասենյակ ՝ բուխարիով, շոգեբաղնիք, փակ լողավազան, պտղատու այգի: 2 - րդ հարկում առկա է 1 աշխատասենյակ, նախասրահ, մուտք դեպի ավտոտնակ և 1 սանհանգույց: 3 - րդ հարկն ունի 3 ննջարան, 1 սանհանգույց, 3 բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի բակ և ծաղկանոց: Գտնվում է Բուսաբանական այգուց ոչ հեռու, որն արդեն իսկ ապահովվում է առանձնատան շրջակա միջավայրի մաքուր օդը: