Վաճառվում է 3 հարկանի շքեղ և գեղեցիկ կահավորված նորակառույց առանձնատուն՝ բնակելի 250 քմ. մակերեսով և 380 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Ավան համայնքում։ Այն կապիտալ եվրո նորոգված է՝ ինտերիերին տրված են յուրահատուկ լուսային և գունային լուծումներ։ Առանձնատունն ունի 4 ննջասենյակ, 5 լոգասենյակ, 1 խոհանոց, 4 բաց պատշգամբ։ Տեղադրված են եվրո պատուհաններ, երկաթե դուռ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և լամինատով։ Ջեռուցում և հովացումը կենտրոնացված է` ֆանկոլային համակարգով։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով։ Տարածքը պարսպապատ է, ունի ավտոտնակ: Նկուղային հարկում խաղասրահ է և պահեստային սենյակներ: 1-ին հարկում` հյուրասենյակ, առանձին խոհանոց, 2 սանհանգույց: 2-րդ հարկում` 3 ննջասենյակ, որից մեկը իր առանձին սանհանգույցով և զգեստասենյակով և ևս 2 ընդհանուր սանհանգույց, 3 բաց պատշգամբ և տերասսա: Բակում ունի բացօթյա ավտոկայանատեղ և ամառային խոհանոց` մանղալով: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: