Քաջազնունու փողոցում, Նար-Դոսի խաչմերուկի մոտ վարձակալության է տրվում կամ վաճառվում է 3 հարկանի առանձնատուն, բնակելի 400 քմ մակերեսով և 450 քմ տնամերձ հողատարածքով: Առանձնատունը հին կապիտալ վերանորոգված է, այժմ նորացվում է վերանորոգումը: Ապահովված է բոլոր կոմունալ պայմաններով, տեղադրված է գազի կաթսա, օդորակիչ: Հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով: Բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 5 ննջարանից, 4 սանհանգույցից, 3 բաց պատշգամբից: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Խոհանոցը կահավորված է, համալրված է գույքով և տեխնիկայով: Բակը կանաչապատ է, կա բացօթյա լողավազան: Տունը հարմար է օգտագործել նաև կոմերցիոն նպատակների համար: