Առանձնատունը գտնվում է քաղաքի ամենա գեղատեսիլ և անաղմուկ վայրերից մեկում` Այգեստան փողոցի վրա: 1 հարկանի քարե շինություն է, որի ընդհանուր մակերեսը կազմում է 53.7 ք.մ, հողատարածքի ընդհանուր մակերեսը` 132 ք.մ: Ապահովված է մշտական ջրով և գազաֆիկացված է: Ջեռուցվում է գազի վառարանի միջոցով: Ունի տարողունակ նկուղ 25 ք.մ: Հարկավոր է միայն կոսմետիկ վերանորոգում: Մոտակայքում կա դպրոց, մանկապարտեզ և խանութներ: