Եղվարդ քաղաքում վաճառվում է 2 հարկ բնակելի և 1 հարկ նկուղով հարմարավետ առանձնատուն՝ բնակելի 343.06 քմ. մակերեսով և 950 քմ. տնամերձ հողատարածքով։ Այս լուսավոր առանձնատունը կապիտալ վերանորոգված է։ Առանձնատունն ունի 4 ննջասենյակ, 1 լոգասենյակ, 1 խոհանոց, 1 ճաշասենյակ և 2 հյուրասենյակ և 2 սանհանգույց։ Տեղադրված է երկաթե դուռ, հատակը ծածկված է փայտե խոշոր մանրահատակով։ Խոհանոցի հատակը սալիկապատված է և տաքացվող է։ Սանհանգույցները սալիկապատված են։ Տունը ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Առկա է քարե ավտոտնակ, որի մակերեսը 29 քմ.։ Առանձնատան ունի գեղեցիկ բակ՝ զրուցարանով, պտղատու ծառերով և ծաղիկներով: Գինը՝ սակարկելի։