Վաճառվում է 2 հարկանի առանձնատուն՝ մանսարդով, բնակելի 300 քմ. մակերեսով և 500 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Գոգոլ փողոցում՝ Դավիթ Անհաղթի այգու դիմաց: Այս լուսավոր առանձնատունը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված են եվրո պատուհաններ, երկաթյա դուռ, հատակը ծածկված է մանրահատակով: Առանձնատունն ունի 2 խոհանոց՝ կահավորված և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով։ Բոլոր սենյակները կահավորված են փայտե կահույքով։ Ջեռուցումը իրականացվում է գազի կաթսայի միջոցով: Ներսի աստիճանավանդակները մարմարից են։ Առկա է արբանյակային հեռուստատեսություն և ինտերնետ: Դարպասները հեռակառավարվող են։ Առանձնատունն ունի երկու մուտք, գեղեցիկ բակ, լողավազան և պտղատու ծառեր։