Վաճառվում է 2 հարկանի նորակառույց չբնակեցված առանձնատուն, որի շինության մակերեսը կազմում է 411 քմ, իսկ հողատարածքինը` 1000 քմ: Այն գտնվում է Քասախում, Տերյան փողոցում, ասֆալտապատ ճանապարհի վրա: Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է տաքացվող պրեսգրանիտով: Սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են որակյալ սանտեխնիկայով: Ապահովված է ջեռուցման համակարգով: 1-ին հարկում առկա է ավտոկայանատեղի` 52 քմ մակերեսով, նախամուտք, հյուրասենյակ, խոհանոց, 1 ննջասենյակ և սանհանգույց, 2-րդ հարկում` նախամուտք, 3 ննջասենյակ, սանհանգույց և 2 կողմից բաց պատշգամբներ: Առանձնատունն ունի նկուղ, տարածքը ամբողջությամբ պարսպապատված է, տեղադրված է երկաթե դարպաս, բակում ունի ամառային տաղավար: Վաճառվում է առկա գույքով: