Երեք հարկից և ձեղնահարկից բաղկացած առանձնատունը գտնվում է Նոր Նորքից Բագրևանդ տանող ճանապարհի ամենասկզբում։ Բոլոր կողմերից պարսպապատ է։ Շինության մի մասը երեսպատված է։ Բնակելի մակերեսը կազմում է 390 ք.մ, հողատարածքը՝ 400 ք.մ։ Հիմնական աշխատանքներն արդեն ավարտին են հասցված։ Սենյակների բաժանումը կատարված է։ Ապահովված է մշտական քաղաքային ջրամատակարարմամբ և էլեկտրաֆիկացմամբ։ Կարելի է նաև հեշտությամբ գազաֆիկացնել, քանի որ մոտակայքում առկա է նման կոմունիկացիա։ Ավտոմեքենա հնարավոր կլինի կայանել թե՛ տան բակում, թե՛ ավտոտնակում։ Պատուհաններից բացվում է տեսարան դեպի Մասիս սարը։ Հարևանությամբ «AG» սուպերմարկետն է։