Նորքի 1-ին զանգվածի սկզբնամասում՝ «կոշիկի տան» և «նորապսակների» շենքի հարևանությամբ, վաճառվում է կապիտալ վերանորոգված երկու հարկանի առանձնատուն: Արևկող և յուրահատուկ դիզայնով այս տան ընդհանուր մակերեսը կազմում է 172 քմ., իսկ կից հրղատարածքինը` 200 քմ.: Բոլոր կոմունիկացիաները անցկացված են, հոսանքի լարերն ու ջրի խողովակները փոխված են, մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները` եվրոարտադրության: Յուրաքանչյուր հարկում կա առանձին սանհանգույց: Տունը կահավորված է, իսկ կից հողատարածքում տնկված են պտղատու տնկիներ, կա նախատեսված տարածք մեքենաներ կայանելու համար, իսկ ամբողջ տարածքը պարսպապատված է քարե պարիսպով, ունի քարե ավտոտնակ՝ նախատեսված երկու մեքենայի համար: