Նորագավիթում վաճառվում է այս 2 հարկանի առանձնատունը։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 120 քմ, ունի նաև հողատարածք՝ 440 քմ մակերեսով։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, ապահովված է մշտական ջրով և գազով, ջեռուցվում է գազի կաթսայով։ Դրսի դուռը երկաթյա է, իսկ պատուհանները՝ եվրոարտադրության են։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները։ Վաճառվում է խոհանոցի կահույքով, ներկառուցված պահարաններով և տեխնիկայով։ Բակում նախատեսված է տարածք ամառային հանգստի համար։