Ծաղկաձոր քաղաքում, վաճառվում է նորակառույց 2 հարկանի` գեղեցիկ շինությամբ առանձնատուն, որի բնակելի մակերեսը 350 քմ է, հողատարածքը` 800 քմ, նաև 40 քմ մակերեսով ավտոտնակ: Առանձնատունը կապիտալ վերանորոգված է: Տեղադրված է եվրո և վիտրաժային պատուհաններ: Հատակը պատված է քարով, աստիճանավանդակները զարդարված են դարբնի աշխատանքներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 3 ննջասենյակից, 2 սանհանգույցից: Բոլոր սենյակները լուսավոր են և հարմարավետ, սանհանգույցները երեսպատված են կերամիկական սալիներով՝ համալրված են բարձրորակ սանտեխնիկայով: Առանձնատունն ունի գեղեցիկ և բարեկարգված սալիկապատված բակ՝ դեկորատիվ ծառներով, առկա է նաև լողավազանի համար նախատեսված հատված, որը անավարտ է: Տունն ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, ունի մշտական ջուր, հոսանք, գազ և կոյուղի: Այն պարսպապատ է, ունի երկաթյա դարպաս: Վաճառվում է ամբողջ գույքի հետ միասին: