Վարձով է տրվում գրասենյակային տարածք՝ 125 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոցի և Ամիրյան փողոցների խաչմերուկում` առաջին գծի վրա, 5 հարկանի քարե շենքի 1-ին հարկում: Տարածքը կապիտալ վերանորոգված է։ Բաղկացած է 4 սրահից, խոհանոցից, 2 սանհանգույցից։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, իսկ հովացումը` օդորակչով: Ունի առանձին մուտք` բակի կողմից և շքամուտքից: Տրվում է առկա գույքի հետ միասին: