Վարձակալության է տրվում ունիվերսալ գրասենյակային տարածք` նոր վերանորոգված` 230 քմ մակերեսով, որը գտնվում է Հրաչյա Քոչար փողոցում: Տեղադրված է երկաթյա դուռ, պանորամային պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Առկա է նախասրահ, 1 ընդարձակ սրահ, 2 սանհանգույց և 1 առանձնասենյակ: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Մոտակայքում կա զբոսայգի, բազում խանութներ, բանկեր և ժամանցի վայրեր: Հարմար է հաշվապահական ընկերությունների, IT ոլորտի կազմակերպությունների և տարբեր այլ գործունեություն ծավալող ընկերությունների համար։ Վարձակալություն` 2.720.000 դրամ առանց հարկերի: Տարածքն ունի ամբողջությամբ առանձնացված մուտք: