Վարձով է տրվում ունիվերսալ տարածք՝ 45 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Այգեստան փողոցում՝ Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում՝ Հյուսիսային համալսարանի ետնամասում։ Այն կապիտալ վերանորոգված և դեռևս չշահագործված է։ Տեղադրված է վիտրաժային պատուհաններ՝ շերտավարագույրներով, հատակը ծածկված է պրեսգրանիտով։ Ջեռուցում և հովացումը կատարվում է օդորակչի միջոցով։ Առաստաղի բարձրությունը 3.20 մետր է։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Խոհանոցը կահավորված է։ Տարածքը գտնվում է շատ բանուկ հատվածում, հնարավոր է համագործակցություն։