Վարձով է տրվում ունիվերսալ տարածք, որի ընդհանուր մակերեսը կազմում է 100 ք.մ.։ Այն գտնվում է Աբովյան փողոցում՝ Բժշկական համալսարանի դիմաց: Տարածքը գտնվում է բնակելի շենքի 1-ին հարկում, ունի առանձին մուտք՝ առաջին գծի վրա է անմիջապես։ Կոմունիկացիաները անցկացված են, տարածքի ջեռուցում և հովացումը կենտրոնացված է։ Տարածքը գտնվում է քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկում։ Ունի մուտք նաև բակի կողմից։ Անմիջապես փողոցի կողմի դուռը և պատուհանները վիտրաժային են։ Հարմար է սննդի կետի, գրասենյակի, գեղեցկության սրահի, առևտրային տարածքի համար։