Վարձակալության է տրվում նորակառույց ունիվերսալ` 4 հարկանի շենք, որի ընդհանուր մակերեսը 1500 քմ է և գտնվում է Նոր Նորք համայնքում, Թոթովենց փողոցում, 1-ին գծի վրա: Շենքի արտաքին պատերը և տանիքը կառուցված են, տեղադրվել են վիտրաժներ, հոսանքի լարերը և ջրատար խողովակներն անցկացված են: Հնարավոր է վարձակալության հանձնել վերանորոգված վիճակում, հաշվի առներով վարձակալի նախասիրությունները: Շենքում առկա է ընդարձակ ավտոկայանատեղի: Տարածքը հարմար է որպես առևտրի կենտրոն, կլինիկա, բանկ և նմանատիպ այլ գործունեության համար: