Աջափնյակ համայնքում, Նազարբեկյան փողոցում վաճառվում է կամ վարձակալության է տրվում բիզնես կենտրոն, որն այս պահին գործում է որպես երեխաների զարգացման կենտրոն: Հարմար է ցանկացած բիզնես գործունեության համար` որպես հյուրանոցային համալիր, մասնավոր դպրոց, և այլն: Կարող է ընդունել մինչև 170 երեխա, ներկա պահին կա 70 երեխա: Ընդհանուր մակերեսը հողատարածքով 1800 քմ է, շենքի մակերեսը 2.100 քմ: Տարածքում կա կիսակառույց շինություն` 350 քմ և փակ լողավազան` 70 քմ մակերեսով (6 x12), որը տաքացվում է և ունի ֆիլտրացման համակարգ: Լողավազանը օրվա 2-րդ կեսից բաց է նաև դրսից հաճախորդների համար (6 -14 տարեկան): Կարող է ընդունել մինչև 200 մարզվող: Այստեղ երեխաների համար գործում են օտար լեզուների տարբեր խմբակներ` ռուսերեն, անգլերեն և չինարեն, կա բուժական և ադապտիվ ֆիզկուլտուրա, կինեզոթերապիա, կավագործություն, նկարչություն, շախմատ, պար, գիմնաստիկա, մենթալ թվաբանություն, հոգեբանի և լոգոպեդի ծառայություն: Շենքն ապահովված է բարձրակարգ պայմաններով, ունի ջեռուցման և օդափոխության համակարգեր (ֆալկոլներ), ունի եռաֆազ հոսանք, ամբողջ տարածքը կապիտալ վերանորոգված է, համալրված է անհրաժեշտ մանկական կահավորանքով, գույքով և բոլոր պարագաներով: Խոհանոցը հագեցած է բարձրորակ տեխնիկայով: Շենքում առկա է 1 ընդարձակ դահլիճ, 28 սենյակ, 24 սանհանգույց, 2 մարզասրահ, որից 1-ը՝ դրսում: Սանհանգույցները սալիկապատված են, հագեցած են սանտեխնիկայով: Տարածքը պարսպապատ է, ունի երկաթյա դարպաս, բակը կոկիկ և խնամված է, կա կանաչապատ հատված: