Վաճառվում է 2 սենյականոց բնակարան՝ 58 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամ Խաչատրյան փողոցում, "Նոր Զովք" սուպերմարկետի մոտակայքում` 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը նոր կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ և դռներ, հատակը ծածկված է լամինատով։ Սանհանգույցը պատված է իսպանական սալիկներով: Խոհանոցը կահավորված է, ստուդիո ոճի է: Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, դպրոց, մանկապարտեզ նաև կանգառին է մոտ: Բնակարանը վաճառվում է կահույքի, տեխնիկայի և ավտոտնակի հետ միասին: