Վաճառվում է 2 հարկանի շքեղ և գեղեցիկ նորակառույց առանձնատուն՝ բնակելի 640 քմ մակերեսով և 1339 քմ տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Ավան Առինջում՝ էլիտար թաղամասում։ Այն կապիտալ նորոգված է։ Առանձնատունն ունի ընդարձակ նախասրահ, հյուրասենյակ, խոհանոց, 5 ննջասենյակ, 5 լոգասենյակ: Վիտրաժային պատուհանների շնորհիվ տունը դարձել է ավելի լուսավոր։ Հատակը ծածկված է մանրահատակով և մարմարով, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ 4 ննջարանները իրենց զգեստասենյականերով գտնվում են 2-րդ հարկում: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով։ Առկա է գեղեցիկ բակ, բացօթյա լողավազան, նկուղային հարկում է գտնվում ավտոտնակը, խաղասրահը` բիլիարդով և պահեստային տարածք։ Առանձնատան արտաքին պատերն ամբողջությամբ երեսպատված են տրավերտինով, բակն ու այգին խնամված են, տարածքը պարսպապատ է: