Տիգրան Մեծի պողոտայում, 1-ին գծում վարձակալության է տրվում 2 սենյականոց լուսավոր բնակարան` 54 քմ մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի քարե շենքի բարձր 1-ին հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է ջեռուցման և հովվացման անհատական համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի նաև փակ պատշգամբ: Գեղեցիկ հարմարավետ կահավորված է, համալրված է անհրաժեշտ տեխնիկայով: Հարևանությամբ են բոլոր խանութները, ժամանցի վայրերն ու տրանսպորտի կանգառները: