Արգիշտի փողոցում վարձով է տրվում արևկող ստուդիո ոճի 2 սենյականոց բնակարան` 36 քմ մակերեսով, որը գտնվում է 17 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 13-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է և բնակեցված չէ, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը երեսպատված է սալիկներով, ունի անհատական ջեռուցման համակարգ: Բնակարանը ժամանակակից ոճով կահավորված է, ապահովված է կենցաղային տեխնիկայով: Սանհանգույցը երեսպատված է կերամիկական սալիկներով՝ համալրված է որակյալ սանտեխնիկայով: Շենքում գործում են անխափան աշխատող վերելակներ: Հարևանությամբ է Հանրապետության հրապարակը, լավագույն ժամանցի վայրերն ու տրանսպորտի կանգառները: