Վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 65 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վերին Անտառային փողոցում՝ 15 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Ունի բաց պատշգամբ՝ քաղաքի գեղեցիկ տեսարանով։ Շենքն ունի անվտանգության աշխատակիցներ, ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ։