Երկարաժամկետ վարձակալության է տրվում 2 սենյականոց բնակարան` 51 քմ մակերեսով, որը գտնվում է Աբովյան փողոցում 5 հարկանի շենքի 4-րդ հարկում: Բնակարանն ունի հին վերանորոգում, տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրատախտակով, տեղադրված է տուրբո վառարան և գեյզեր: Սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով, կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով և ինտերնետ կապով: Ունի փակ պատշգամբ՝ ներկառուցված պահարանով: Շենքում տեղադրված է դոմոֆոն: Մոտակայքում են գտնվում բանկերը, խանութները, սրճարանները, հանգստի և ժամանցի վայրերը: