Հյուսիսային պողոտայում, քաղաքի լավագույն հատվածում վարձակալությամբ է տրվում է 2 սենյականոց լուսավոր ու ընդարձակ բնակարան` 115 քմ մակերեսով, որը գտնվում է 9 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Բնակարանը մոդեռն ոճով եվրովերանորոգված է, կահավորված է բարձրաճաշակ կահավորանքով և համալրված է ժամանակակից տեխնիկայով: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, ջեռուցումն ու հովացումը կենտրոնացված է: Ննջասենյակն (մաստերբեդրում) ունի զգեստասենյակ և առանձին սանհանգույց: 2 սանհանգույցը սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով։ Հատակը ծածկված է պրեսգրանիտով և մանրատախտակով։ Ունի ընդարձակ բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Հյուսիսային պողոտա: Շենքում գործում է վերելակ, ապահովված է անվտանգության համակարգով: Մոտակայքում է գտնվում Օպերայի և բալետի թատրոնը, Կարապի լիճը, բոլոր խանութները, բանկերը և ժամանցի վայրերը: