Փ. Բուզանդ փողոցում, Մալիբու այգու հարևանությամբ վարձակալության է տրվում 2 սենյականոց` դիզայներական ոճով վերանորոգված լուսավոր բնակարան՝ 52 քմ մակերեսով, որը գտնվում է 15 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի13-րդ հարկում: Այն բարձրորակ նյութերով է վերանորոգվել։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և որակյալ լամինատով։ Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Ունի անհատական ջեռուցման և հովվացման համակարգեր: Շենքում գործում է 2 վերելակ, ապահովված է անվտանգության համակարգով, ունի ստորգետնյա ավտոկայանատեղի: Հարևանությամբ են բոլոր խանութները, ենթակառույցներն ու լավագույն ժամանցի վայրերը: