Թումանյան և Խանջյան փողոցների խաչմերուկում վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 5 հարկանի բնակելի շենքի երկրորդ հարկում։ Բնակարանը վերանորոգված է վերջին եվրոպական ստանդարտներին համապատասխան։ Ապահովված է մշտական ջրով, գազով և ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Բնակարանը կահավորված է ժամանակակից և հարմարավետ կահույքով։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկպատված են։ Շենքի դիմաց կա ազատ տարածություն մեքենաներ կայանելու համար։ Մոտկայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները։