Վարձակալությամբ է տրվում 2 ձևափոխված 3 սենյականոց բնակարան 70 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Աբովյան փողոցում, 5 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված և դեռևս չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահույքով։ Բակում կա ազատ տարածություն՝ որտեղ հնարավոր է մեքենաները կանգնեցնել։