Վարձով է տրվում 1 սենյականոց հարմարավետ և գեղեցիկ դիզայնով բնակարան՝ 48 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մ. Բաղրամյան պողոտայում՝ Վ. Համբարձումյան փողոցի խաչմերուկում, 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով, տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ և Բարեկամություն մետրոյի կայանը։