Վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 60 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում՝ 10 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է և ունի յուրահատուկ դիզայն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, 2 օդորակիչ, հատակը ծածկված է սալիկով։ Սանհանգույցը սալիկապատված է եվրոպական սալիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Ողջ բնակարանը կահավորված է նոր կահույքով և հագեցած է նոր տեխնիկայով։