Վերին Անտառային փողոցում՝ վարձով է տրվում 3 սենյականոց ընդարձակ, շքեղ և գեղեցիկ կահավորված բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 146 քմ.: Այն գտնվում է 7 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին, ունի յուրահատուկ դիզայն և գեղեցիկ լուսավորություն: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, ինչպես նաև ունի կենտրոնացված հովացման համակարգ: Տեղադրված է եվրո պատուհաններ, երկաթե դուռ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով։ Շենքն ունի անվտանգության համակարգ, ստորգետնյա կայանատեղ, լվացքատուն, բացօթյա լողավազան, հանդիսությունների սրահ, խաղասենյակ և մարզասրահ։