Ներսիսյան փողոցում վարձակալության է տրվում վերանորոգված 3 սենյականոց բնակարան` 93 քմ մակերեսով, որը գտնվում է 7 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում։ Տեղադրված են եվրո պատուհաններ, անհատական ջեռուցման համակարգ, օդորակիչ, հատակը ծածկված է զարդանախշ մանրահատակով և սալիկներով: Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով, առկա է վաննա։ Խոհանոցը հարմարավետ կահավորված է և համալրված է անհրաժեշտ տեխնիկայով: Բնակարանն ունի փակ պատշգամբ: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ: Հարևանությամբ են անհրաժեշտ խանութները և տրանսպորտի կանգառները: