Տերյան փողոցում՝ Դեբենհամս խանութի շենքում, երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց ընդարձակ, շքեղ կահավորված բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 131 քմ.: Այն գտնվում է 12 հարկանի էլիտար նորակառույց շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է թանկարժեք նյութերով։ Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, ունի երկու սանհանգույց։ Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է։ Ողջ կահույքը նոր է և բարձր որակի։ Շենքն ունի շուրջօրյա անվտանգության համակարգ, լողավազան, մարզասրահ։ Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ խանութներ, ժամանցի և մշակութային կենտրոններ, սուպերմարկետներ, բանկեր: