Բյուզանդ փողոցում՝ օրավարձով կամ վարձակալությամբ է տրվում 130 քմ մակերես ունեցող 3 սենյականոց նորաոճ ընդարձակ բնակարան, որը գտնվում է 10 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, ունի անհատական ջեռուցման և հովացման համակարգեր: Բնակարանն ապահովված է բոլոր անհրաժեշտ կենցաղային պարագաներով: Կահավորված է ժամանակակից ոճով, ունի բաց պատշգամբ: Շենքում կա շուրջօրյա անվտանգության համակարգ, դոմոֆոն, անխափան աշխատող վերելակներ, բակում առկա է խաղահրապարակ: Մոտակայքում կգտնեք քաղաքի լավագույն խանութներն ու սրճարանները: