Պուշկինի փողոցում, 1-ին գծում, վարձակալության է տրվում 3 սենյականոց բնակարան, որը գտնվում է 10 հարկանի բնակելի հատուկ նախագծով շենքի 2-րդ հարկում: Զբաղեցնում է 80 քմ մակերես և ունի բաց պատշգամբ՝ 40 քն մակերեսով։ Բնակարանը վերանորոգված է։ Տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը երեսպատված է մանրահատակով, ունի անհատական ջեռուցման համակարգ, սանհանգույցը սալիկապատ է և հագեցած սանտեխնիկայով, առկա է լոգախցիկ։ Բնակարանը հարմարավետ կահավորված է և ապահովված անհրաժեշտ կենցաղային պարագաներով: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ: Մոտակայքում են անհրաժեշտ բոլոր խանութները, սուպերմարկետները և ժամանցի վայրերը: