Հյուսիսային պողոտայում ինչպես երկարաժամկետ, այնպես էլ օրավարձով է տրվում, երեք սենյականոց բնակարան: Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 85 քմ. և գտնվում է տասնմեկ հարկանի մոնոլիտ նորակառույց շենքի յոթերորդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ճաշակով և նորաոճ կահավորված, ունի երկու առանձին սանհանգույցներ, որոնք սալիկապատված են, հագեցած որակյալ սանտեխնիկայով: Բաց պատշբամբից բացվում է տեսարան դեպի բակ, իսկ մուտքի մոտ ընդհարձակ խաղահրապարակ կա: Շենքում տեղադրված է կենտրոնացված տաքացման համակարգ, ունի ստորգետնյա կայանատեղի: Բնակավայրին կից կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց և մանկապարտեզ: